Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաստատել է «Իսլամական պետության» զինյալների կողմից ԱՄՆ-ի քաղաքացի Քայլա Ջին Մյուլերի սպանության փաստը։
Իսլամիստ ծայրահեղականները պատանդառել էին 26-ամյա ամերիկուհուն։
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գտնելու և դատարանի առջև է կանգնեցնելու ահաբեկիչներին, որոնք պատասխանատու են իրենց քաղաքացու պատանդառման ու մահվան համար։