Մատչելիության հղումներ

Ռադան հավանություն տվեց նոր գլխավոր դատախազի թեկնածությանը


Վիկտոր Շոկինը Գերագույն ռադայում, Կիև, 10-ը փետրվարի, 2015թ․
Վիկտոր Շոկինը Գերագույն ռադայում, Կիև, 10-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել Վիկտոր Շոկինի թեկնածությունը երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։

Նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջադրած թեկնածուի օգտին քվեարկել են Ռադայի 382 պատգամավորներից 318-ը։

Փետրվարի 9-ին Պորոշենկոն ընդունել էր Վիտալի Յարեմայի հրաժարականը գլխավոր դատախազի պաշտոնից։

Անցած տարվա հունիսին վերջինիս գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելիս Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Յարեման առանցքային դերակատարություն է ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG