Փետրվարի 6-9-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ: Քեսաբում հյուպատոսը անձնագրեր է հանձնել տեղի հայերին։
Փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ է ունեցել տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, փոխանցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները իրականացրել են հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող հայերի համար:
Ուղիղ հեռարձակում