Մատչելիության հղումներ

Իտալացի դաշնակահարը «վիրավորված էր դիրիժորի վերաբերմունքից»


Իտալացի դաշնակահարը «վիրավորված էր դիրիժորի վերաբերմունքից»
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

Իտալացի դաշնակահարը «վիրավորված էր դիրիժորի վերաբերմունքից»

Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի՝ անցած ուրբաթ նախատեսված համերգը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ չկայացավ, համերգի կազմակերպիչների պնդմամբ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանի՝ Կոնսալեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

«Համերգի չկայանալու բուն պատճառը Անտոնիո Կոնսալեսը և մենք կապում ենք Կարեն Դուրգարյանի ոչ հարգալից վերաբերմունքի հետ Անտոնիո Կոնսալես անձի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց չկայացած համերգի մենեջեր Դավիթ Խաչատրյանը:

Համերգից երկու ժամ առաջ հրավիրած փորձին դիրիժորն արագացրել է Ռախմանինովի երկրորդ դաշնամուրային կոնցերտի տեմպը: Դա նյարդայնացրել է դաշնակահարին, և նա ասել է, որ այդպես նվագել չի կարող ու վիրավորված ու հուզված հեռացել թատրոնից:

Համերգի պրոդյուսեր Մարինա Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անգամ այդ տհաճ միջադեպից հետո Կոնսալեսը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացրել է ծրագրված վարպետության դասերը:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում Դուրգարյանի նման վերաբերմունքը հրավիրված երաժշտի նկատմամբ, Դավիթ Խաչատրյանն արձագանքեց․ - «Որևիցե կերպ ես չեմ կարող դա անել․․․ Սա ես ուղղակի կարող եմ կապել միայն նրա հետ, որ օպերային թատրոնում որոշակի մարդիկ զբաղվում են հյուրախաղերի կազմակերպմամբ, և ակամայից հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին որևիցե մի լավ բան անել թատրոնի վարկանիշը հերթական անգամ բարձրացնելու համար: Այստեղ երևի մրցակցության խնդիր առաջացավ»:

Ծրագրված համերգից մեկ օր առաջ կայացած փորձին հրավիրվել էին նաև լրագրողները: Փորձին հաջորդած ասուլիսում Կոնսալեսն ասաց, որ Հայաստան այցելելու ցանկություն վաղուց է ունեցել: Ըստ կազմակերպիչների, նա պատրաստվում էր իր կատարումը նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Տեղի ունեցածի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Դուրգարյանից: Նա ասաց, որ խորհրդակցության է գնում և խնդրեց զանգահարել ավելի ուշ, իսկ հետո այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG