Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Այս մասին փոխանցում են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից՝ հղելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտին:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ երեկ ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երկկողմանի փակ էր: