«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։ Այդ մասին ասված է ոչ իշխանական եռյակի կուսակցությունների այսօր տարածած համատեղ հաղորդագրությունում: