Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը Ֆրանսիայի Սենատում խոսել է Հայոց ցեղասպանության թեմայով


Ֆրանսիա - Հայ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ, Ստրասբուրգ, 28-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա - Հայ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ, Ստրասբուրգ, 28-ը հունվարի, 2015թ․

Օրերս Թուրքիայի դեսպանին լսումների են կանչել Ֆրանսիայի Սենատ՝ միջազգային հարցերի շուրջ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պարզաբանելու համար:

Ի թիվս այլ հարցերի, դեսպան Հաքքի Աքիլն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ քիչ տարբերությամբ կրկնելով Թուրքիայի պաշտոնական թեզերը:

«Ցեղասպանության սահմանումը կատարվել է հատկապես ողջակիզման իրադարձության հիման վրա», - ասել է դեսպանը և շարունակել․ - «Դա մի որոշակի սահմանում է, որի համար անհրաժեշտ է քննարկել իրադարձությունները, և միայն պատմաբաններն ու իրավաբանները կարող են այդ անել»:

Հաքքի Աքիլը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է ընդունել պատմաբանների ու իրավաբանների եզրակացությունը, բայց այդ մասին պետք է որոշում կայացնի դատարանը, որը ունենա այդ անելու իրավասությունն, և ոչ որևէ խորհրդարան, ոչ էլ 30-40 պատգամավոր չեն կարող որոշում կայացնել այդ մասին ըստ քաղաքական կամ անձնական համոզմունքների:

Թուրքիայի դեսպանը նաև իր դժգոհությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայոց ցեղասպանության թեման տեղ է գտել Ֆրանսիայի պատմության դասագրքերում, ուր, թուրք դիվանագետի պնդմամբ, որոշ պատմաբաններ սխալ տեղեկություններ են տվել այդ մասին: Աքիլը նախազգուշացրել է միջհամայնքային ընդհարումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ եթե Ֆրանսիայում 500 հազար հայեր կան, ապա թուրքական համայնքի թիվն անցնում է 600 հազարից:

Իր հայտարարություններում, որոնք հրապարակված են Սենատի կայքի տեղեկագրում, Թուրքիայի դեսպանը ցավ է հայտնել, որ հայերը և թուրքերը ամեն տեղ համարվում են թշնամիներ, մինչդեռ նրանք ապրել են միասին և, ըստ նրա, ունեն նույն մշակույթը, նույն խոհանոցը և նույն երգերը: Աքիլի համոզմամբ՝ նման իրավիճակը «այդ իրադարձություններին» (խոսքը Հայոց ցեղասպանության մասին է) տրված սահմանման հետևանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG