Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու դեպքի առիթով։ Տվյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով», - ասված է Կոմիտեի հաղորդագրությունում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ: