Հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևորի, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայության հաղորդմամբ, 2015-ի հունվարին մեկնողների թիվը կազմել է 69 հազար 352, իսկ ժամանել է 64 հազար 222 ուղևոր։ Անցած տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 69 հազար 384 և 62 հազար 621:
Մեկնողների և ժամանողների թվերի բացասական հաշվեկշիռը կազմում է 5 հազար 130. 2014-ի հունվարին այն եղել է 6 հազար 763: