Մատչելիության հղումներ

Գյումրիի դեպքերի առնչությամբ ձերբակալվածը ստորագրությամբ ազատ կարձակվի


Ոստիկանների և ցուցարարների միջև բախումը Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումը Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․

Փետրվարի 4-ին ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանն ազատ կարձակվի երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Այս պահին կատարվում են անհրաժեշտ ձևակերպումները, որից հետո նրա խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի», - քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ Ալեքսանյանին ձերբակալել էին հունվարի 15-ի Գյումրիի բախումների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG