Մատչելիության հղումներ

Կայացել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի անդրանիկ նիստը


Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Նիստում քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` Ղրղըզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգիրքը։

Հայաստանի Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ մեկ հարց վերաբերել է Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին ՀՀ միանալուն, որը հնարավորություն կտա էլ ավելի դյուրացնելու Հայաստանից տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը Եվրասիական միասնական տնտեսական տարածք:

Համաձայնագրով նախատեսվում է ներդնել տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ստեղծել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի շտեմարան: Այս ամենը ուղղված է լինելու ԵՏՄ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը, հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG