Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 5 միլիոն դոլար է տրամադրել՝ Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին


Ռուսաստանի Դաշնության կառավարության հրահանգով հունվարի 21-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP) տրամադրվել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետությունում 2015-2019թթ․ «Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը․ համայնքների կայունացման բարձրացում» ծրագիրն իրականացնելու համար, տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ այսօր հրապարակած պաշտոնական հաղորդագրությամբ:

Ծրագրով նախատեսվում է Տավուշի շրջանում մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնք ուղղված են տարածաշրջանի զարգացմանը, գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների աճին, աղքատության կրճատմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը:

«Այս ծրագրի ֆինանսավորումը և դրան ուղղվող փորձագիտատեխնիկական աջակցությունը Ռուսաստանի կողմից հանդիսանում է մեր երկրի գործուն ներդրումը միջազգային հանրության ջանքերում՝ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի հազարամյակի մարտահրավերների նպատակներին հասնելու ուղղությամբ: Ծրագիրը նաև կծառայի Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական համագործակցության մակարդակի հետագա բարձրացմանը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG