Մատչելիության հղումներ

Փակ խորհրդակցություն Շիրակի մարզի դատախազությունում


Շիրակի մարզի դատախազությունում այս պահին ընթանում է փակ խորհրդակցություն՝ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ։ Դատախազությունը դեռևս չի պարզաբանում, թե ինչ է քննարկվում փակ դռների հետևում։

Քննարկմանը ներկա են Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, Շիրակի մարզի ոստիկանության բոլոր բաժինների պետերը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն պետ Աշոտ Ղահրամանյանը։

Նշենք, որ երեկ ժամը 15-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Մնացական Ալեքսանյանը բերման է ենթարկվել Մարալիկի քննչական բաժին։ Ալեքսանյանին ոստիկանություն են հրավիրել առանց ծանուցագրի և ժամը 19-ի սահմաններում ձերբակալել՝ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը խորհրդակցությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքեց այն պնդումները, թե քաղաքացիներին բերման են ենթարկում առանց ծանուցագրերի։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց - «Իրավիճակին տիրապետում եմ, մեկնաբանություններ չեմ անի»։

Սաթենիկ Կաղզվանցյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG