Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զինվորի սպանության դեպքին։
Նախարարը պարզաբանեց, որ սպանության մեջ կասկածվող համածառայակիցները ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել նախքան այս դեպքը, որին հաջորդել է վիճաբանությունը կուրսանտների միջև։
«Վիճաբանության հետևանքով մի քանի էպիզոդներով գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, այնուհետև այն վերածվել է ավելի խիստ միջոցների ձեռնարկման և սպանության»,- ասել է պաշտպանության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։