Մատչելիության հղումներ

Շրջանառության հարկի օրենքի վիճահարույց դրույթի հետաձգումն ստացավ ԱԺ հավանությունը


Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումների քվեարկության արդյունքները, 4-ը փետրվարի, 2015թ.
Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումների քվեարկության արդյունքները, 4-ը փետրվարի, 2015թ.

Խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու Կառավարության առաջարկը։

Խորհրդարանական խմբակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ) ձեռնպահ քվեարկեցին համապատասխան օրենքի նախագծին։ Օրինագիծն ընդունվեց ձայների 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Մենք կողմ չենք քվեարկի ժամանակ ձգելուն և բնականաբար դեմ էլ չենք քվեարկի, որովհետև դեմի դեպքում կմնա այս վատ տարբերակը, ուստի «Բարգավաճ Հայաստան»-ը այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ», - հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց. - «Պարզապես մենք ձեռնպահ կմնանք, որ փոքր և միջին ձեռներեցները կարողանան շարունակել նախկին օրենքի շրջանակներում գործել, եթե մինչև հաջորդ քառօրյան լուծում չգտնվի, պետք է սկսվեն արտահերթ նիստերը»։

Հիշեցնենք՝ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները պահանջում են փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն կետում, որով շրջանառության հարկ վճարողները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները:

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG