Մատչելիության հղումներ

Գյումրիում զանգվածային սպանություն կատարելու մեջ կասկածվող Պերմյակովին կդատեն զինվորական դատարանում․ ԻՆՏԵՐՖԱՔՍ


Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունների մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կայազորային դատարանում, հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հղում անելով «իրադրությանը ծանոթ աղբյուրների»՝ գործակալությունը գրում է, որ նման որոշում է ընդունվել Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա, Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները նաև համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացությունը, որը հիմնվելու է Ռուսաստանի օրենսդրության վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հարուցված քրեական գործը միաժամանակ հետաքննում են թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմերը, որոշում է կայացվել ռուսաստանյան քրեական օրենսդրության հիման վրա միասնական մեղադրական եզրակացության համաձայնեցման վերաբերյալ», - ասել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը:

Աղբյուրը նաև նշել է, որ դատարանում, սպանության գործին զուգընթաց, քննվելու են Պերմյակովին ներկայացված մյուս մեղադրանքները՝ զենքով դասալքության համար:

«Հայ քննիչների կողմից պատրաստված նյութերը փոխանցվելու են ռուսական կողմին՝ գործին կցվելու համար», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG