Ադրբեջանն այսօր լայնածավալ զորավարժություններ է սկսել, որոնց մասնակցում է 20,000 զինծառայող, 300 զրահամեքենա, 200 հրթիռային կայանք և այլ հրետանի, մինչև 20 մարտական ինքնաթիռ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, զորավարժությունները ղեկավարում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը:
Նախարարությունը որևէ տեղեկատվություն չի հաղորդել այն մասին, թե զորավարժությունները երբ կավարտվեն: