Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատում է Հայաստանի նախագահի հայտարարությունները «հրավերի» վերաբերյալ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահի խոսնակը «անընդունելի» է որակել Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրության կողմից Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձը Էրդողանի հրավերով Թուրքիայում նշելու հրավերի կապակցությամբ:

Հունվարի 29-ին ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «ցինիկ և անհեռատես» էր որակել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու Թուրքիայի որոշումը և հավելել․ - «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը, մասնավորապես, ասել է․ - «Մեզ համար անընդունելի են նմանօրինակ արտահայտությունները, որոնք հակասում են դիվանագիտական պրակտիկային: Պետական գործչին ոչ վայել այդ դիտողությունները մենք վերադարձնում ենք պրն Սարգսյանին»:

Էրդողանի խոսնակը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել «պատմության միակողմանի» մեկնաբանությունների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG