Մատչելիության հղումներ

«Բոկո Հարամը» նոր հարձակում է սկսել Նիգերիայում


«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը նոր հարձակում է ձեռնարկել նիգերիական Մայդուգուրի քաղաքի դեմ:

Անցած շաբաթ ևս խմբավորումը փորձել էր գրավել այդ քաղաքը, սակայն Նիգերիայի զինված ուժերին հաջողվել էր հետ մղել հարձակումը:

ՄԱԿ-ի «սև ցուցակում» ընդգրկված խմբավորման նպատակն է հիմնականում մահմեդականներով բնակեցված Նիգերիայի հյուսիսում ստեղծել իսլամական պետություն։

«Բոկո Հարամը» 2009 թվականից պարտիզանական մարտեր է մղում Նիգերիայի հյուսիս-արևելքում: Վերջին շրջանում կազմակերպությունն ընդլայնել է իր հարձակումների աշխարհագրությունը և հարձակումներ սկսել նաև հարևան Կամերունի և Չադի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG