Մատչելիության հղումներ

Բենզինի գների անկումը բացասաբար է ազդում մարդու առողջության ու կյանքի վրա


Նավթի գների շարունակվող անկումը բխում է գնորդների շահերից ու զարկ տալիս տնտեսության որոշ ճյուղերի զարգացմանը: Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, նավթի գների անկումը երբեմն թողնում է նաև ճակատագրական վատ հետևանքներ:

Բենզինի գների անկման պատճառով սպառնողները կարողանում են խնայել հավելյալ գումարներ: Սակայն այդ հավելյալ գումարները շատ հաճախ վնասում են հենց իրենց` սպառողներին, քանի որ նրանցից շատերն այդ գումարներն օգտագործում են հավելյալ սննդամթերք գնելու համար, ինչի արդյունքում էլ աճում է գիրության պատճառով առաջ եկող հիվանդությունների թիվը:

Էժան բենզինի պատճառով մարդիկ նաև հրաժարվում են մոտ տարածքներ քայլելով անցնելու իրենց սովորությունից: Արդյունքում մեծանում է սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը:

ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի մասնագետները կարծում են, որ 1979-2004 թվականների ընթացքում գիրության 8 տոկոսի պատճառը բենզինի գների անկումն է: Իսկ այդ 8 տոկոսը կազմում է մի քանի միլիոն մարդ:

Այլ հետազոտությունների համաձայն, բենզինի գների անկումը նաև դառնում է ալկոհոլի ազդեցության տակ ավտովթարների թվի աճի պատճառ: Բենզինի գների մեկ դոլարով էժանացման արդյունքում ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում 100-ով ավելանում է ալկոհոլի ազդեցության տակ ավտովթարների թիվը:

Ավստրալացիների կողմից իրականացված ուսումնասիրություններն էլ եկել են այն եզրահանգմանը, որ բենզինի գների 10 տոկոսի անկման դեպքում մահացության ելքով ավտովթարների թիվն աշխարհի 144 երկրներում ավելանում է 4 տոկոսով:

Աշխարհում ճանապարհային վթարների հետևանքով ամեն տարի զոհվում է 1 միլիոն 300 հազար մարդ: Այդ թիվն այս տարի նկատելիորեն աճելու է բենզինի գների անկման հետևանքով: Իսկ գների աճի դեպքում, ըստ հաշվարկների, տարեկան կփրկվի մոտ 35 հազար կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG