Այսօր կայացել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարների հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանը և Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վարչությունը։
«Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։