Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավորը կոչ է անում կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը


Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

Հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը համաձայն է փոքր ու միջին ձեռներեցների պահանջին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու վերաբերյալ:

Պատգամավորն այսօր հայտարարություն է տարածել, որում կոչ է անում իր գործընկերներին կասեցնել օրենքը, որը, Կարապետյանի համոզմամբ, մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, «քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին»:

«Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ Կասեցում…», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG