Մատչելիության հղումներ

Ցուցարարներն արդեն նախագահականի մոտ են


Ցուցարարները նախագահականի մոտ, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․
Ցուցարարները նախագահականի մոտ, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ մեկնարկած ՓՄՁ ներկայացուցիչների ցույցի մասնակիցներն արդեն նախագահականի մոտ են։ Թեև ակցիայի մասնակիցները նախօրոք հայտարարեցին, որ փողոց չեն փակելու, սակայն Բաղրամյան պողոտան պարբերաբար փակվում է։

Ոստիկանները պատ են կազմել ու ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ նախագահի նստավայրին։ Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանըավելի ուշ մոտեցավ նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Նշենք, որ Կառավարությունից պատասխան չստանալով՝ ցուցարարները նախ որոշեցին գնալ նախագահական, ապա հետ կանգնեցին իրենց որոշումից, ընդամենը պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակով, բայց ի վերջո որոշեցին գնալ նախագահական։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG