Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մինչև տարեվերջ լքում է ԵԽԽՎ-ն


Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Ստրասբուրգ, 27-ը հունվարի, 2015թ․
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Ստրասբուրգ, 27-ը հունվարի, 2015թ․

Ի պատասխան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկվա որոշման, որով Ռուսաստանը մինչև ապրիլ զրկվել է ձայնի և կառավարման մարմիններում մասնակցության իրավունքից, Ռուսաստանը որոշում է կայացրել լքել Վեհաժողովը մինչև այս տարեվերջ։

Ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովն ասել է՝ ԵԽԽՎ-ին անդամակցության վերաբերյալ որոշում Ռուսաստանը կկայացնի 2015 ավարտին։

«Մինչև տարեվերջ մենք կմնանք որպես Եվրոպայի խորհրդի անդամ։ Մենք մնում ենք ԵԽԽՎ-ի անդամ Արտգործնախարարների կոմիտեի մակարդակում, այսինքն՝ համագործակցությունը այս կառույցին կառավարության մակարդակով կշարունակվի», - ասել է Պուշկովը։

Պաշտոնյան նշել է, որ տեղեկացրել են գործընկերներին, ԵԽԽՎ-ի ղեկավարությանը, որ եթե Ռուսաստանին զրկեն հիմնական իրավունքներից, իր երկրի պատվիրակությունը առնվազն կդադարեցնի մասնակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG