Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին


Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հանդիպման ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2014թ․
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հանդիպման ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

Քիչ առաջ Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ և տարվա կտրվածքով Մինսկի խմբի աշխատանքների վերաբերյալ:

Ըստ APA գործակալության՝ Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշել է, որ «առաջին հերթին Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»:

Հանդիպման ընթացքում Մամեդյարովը բարձրացրել է նաև Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG