Մատչելիության հղումներ

Հայկական ԶՈւ-ում պաշտոնանկություններ, տույժեր ուղղաթիռի խոցման առնչությամբ


Հայաստան - Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորությունը, Երևան, 25-ը նոյեմբերի, 2014թ․
Հայաստան - Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորությունը, Երևան, 25-ը նոյեմբերի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղում ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ռազմական ուղղաթիռի՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցման առնչությամբ հայկական Զինված ուժերում անցկացվել է ծառայողական քննություն, եղել են պաշտոնանկություններ, տույժեր, հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ «մեղքը չափից ավելի ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որը պլանային ուսումնավարժական թռիչք է կատարել` փոքր շեղումով, այլ հակառակորդինն է, որը, խախտելով հրադադարը, խոցել է ուղղաթիռը»:

Անցած տարվա նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները:

Հովհաննես Շողիկյան

Պաշտպանության նախարարի ասուլիսի մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG