Լեհաստանում այսօր կայանալիք՝ Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին Հայաստանը կներկայացնի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Կրակովից 60 կիլոմետր հեռու Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ավելի քան մեկ միլիոն մարդ է մահացել՝ հիմնականում հրեաներ։
Սարգիս Հարությունյան