Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարար․ «ԼՂ միջազգային ճանաչումը ԱԳՆ առաջնահերթություններից է»


Կարեն Միրզոյան, արխիվ
Կարեն Միրզոյան, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է տարվա ընթացքում արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքներին։

Միրզոյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին՝ նշելով, որ 2014-ին առաջին անգամ խորհրդարանական մակարդակով ԼՂ ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև է ընդունվել Եվրոպական մայրցամաքում՝ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։

Բացի այդ ԱՄՆ-ում Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից և Լուիզիանայից հետո ամերիկյան Կալիֆորնիա նահանգը դարձել է հինգերորդը, որն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև։ Իսկ Եվրախորհրդարանում մեկնարկել է Արցախի հետ Բարեկամության խումբ ձևավորելու գործընթացը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թվականին ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Նրա խոսքով, նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ։

Կարեն Միրզոյանը նաև նշել է, որ 2015 թվականին ԼՂ ԱԳՆ առաջնահերթությունները են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂ միջազգային ճանաչումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG