Մատչելիության հղումներ

«Սիրիզա»․ «Հունաստանը հետևում է թողել կործանարար խստացումները»


Հունաստան - «Սիրիզա»-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում կուսակցության աջակիցների առջև, Աթենք, 25-ը հունվարի, 2015թ․
Հունաստան - «Սիրիզա»-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում կուսակցության աջակիցների առջև, Աթենք, 25-ը հունվարի, 2015թ․

Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած ձախ արմատական «Սիրիզա» կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր երկիրը հետևում է թողել տնտեսության կործանարար խստացումները։

«Սիրիզա»-ի իշխանության գալը կարող է սրել Հունաստանի հարաբերությունները միջազգային դոնորների հետ։

Եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամի ֆոնին Հունաստանում գործազրկությունը հասել է 25 տոկոսի, համախառն ներքին արդյունքը կրճատվել է շուրջ մեկ քառորդով, ինչը, մասնավորապես, միջազգային դոնորների պահանջով բյուջետային դեֆիցիտի և ծախսերի կրճատման հետևանք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG