Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյան. Այս տարի Հայաստանը կարող է 4.5 տոկոսի տնտեսական աճ ունենալ


ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ

ՀՅԴ պատգամավորը չի հավատում ՎԶԵԲ-ի կանատեսումներին ՝ 3.5-ի փոխարեն զրո տոկոս աճ։

Հայաստանը կարող է դիմակայել տնտեսական բացասական զարգացումներին, իշխանափոխության, տնտեսության ազատականացման, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու և արևմտյան ներդրումների ծավալն ընդլայնելու շնորհիվ, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսկացության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի այն կանխատեսումներին, թե այս տարի Հայաստանը կունենա զրո տոկոս տնտեսական աճ, այլ կերպ ասած՝ տնտեսական աճ չի լինի:

«Քաղաքական դաշտը մոնոպոլիաներից զրկվելով՝ չի կարողանա ազդել տնտեսության վրա, և տնտեսությունը իր բնականոն զարգացման հունից կընկնի։ Այսինքն, այս քայլերը անհրաժեշտ է իրականացնել որպեսզի մենք կարողանանք դիմակայել», - ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, ըստ ՎԶԵԲ-ի, տարածաշրջանում ամենավատը Հայաստանի ցուցանիշներն են. 2015 թվականին Ադրբեջանի տնտեսությունը կաճի 1.5, իսկ Վրաստանինը՝ 4.2 տոկոսով:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի պատկերավորմամբ, Ադրբեջանը դեռ գազային, նավթային ասեղից է օգտվում, Վրաստանում էլ իշխանական համակարգ է փոխվել, Հայաստանի պարագայում այդ զրո ցուցանիշը տրամաբանակ է:

«Երևի թե դա լավատեսական նույնիսկ սցենար լինի Հայաստանի համար, որովհետև առնվազն արդեն այնքան ակնառու է մեզ մոտ տնտեսական անկումը, հատկապես այն ոլորտներում, որտեղ պարբերաբար զարգացում ենք ունեցել։ Առաջին հերթին՝ ծառայություններ, հանքարդյունաբերություն, մենք տեսնում ենք պղնձի գնանկում է տեղի ունենում, առևտուրը, ծառայությունները քանի գնում նվազում են, այսինքն այս ամենը կա և այս ամենից դուրս գալու միակ ճանապարհն իսկապես արմատական փոփոխություներն են», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Արծվիկ Մինասյանը (Դաշնակցություն), մինչդեռ, ոչ միայն չի հավատում այս կանխատեսումներին, այլև, սեփական հաշվարկների վրա հիմնվելով, ակնկալում է, որի այս տարի Հայաստանը կարող է 4.5 տոկոս տնտեսական աճ ունենալ:

Արդեն ԵՏՄ-ի շրջանակներում, ըստ Մինասյանի, հիմնական հումքային ապրաքատեսակների գների անկումը Հայաստանի տնտեսության մեջ կարող են նոր ապրանքատեսակներ առաջացնել, որոնք Եվորապայում պահանջարկ կարող են ունենալ:

«Եթե հումքը ցածր արժեքով, ի վերջո, Հայաստան հասնի՝ նույն նավթը, գազը և այլն, նշանակում է մեր ապրանքատեսակները, հատկապես գյուղատնտեսական ոլորտի ապրանքատեսակները, շատ ավելի էժան ձևով կարող են արտադրվել և արտահանվել եվրոպական երկրներ», - ասաց Մինասյանը։

Այս տարի Հայոց ցեսապանության 100-ամյա տարելիցին ակնկալվում է մեծ թվով տուրիսների հոսք Հայաստան, որը, ըստ ՀՅԴ պատգամավորի, սա այս տարի երկրի տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկն է լինելու:

«Որքանո՞վ մենք բարձրակարգ ծառայություն կկարողանանք մատուցել, որքանո՞վ կներկայանանք աշխարհին, դրանով պայմանավորված է լինելու նաև տուրիստական հետագա տարիների հոսքը և մեծ ծախսերը Հայաստանում», - ասաց Մինասյանը։

Այդուահնդերձ, ընդամենը մի քանի ամսի առաջ՝ 2014 թվականի սեպտեմբերին, ըստ Եվրոպական բանկի կանխատեսումների, 2015 թվականին Հայաստանը կունենա 3.5 տոկոս աճ: ՀՅԴ պատգամավորը հասկանում է՝ ցուցանիշի մինչև զրո նվազումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառանլու, Հայաստանում ներդրումների նվազման հետ, սակայն ավելացնում է՝ Եվրամիության հետ 35 տոկոս ապրանքաշրջանառութունն ունեցող Հայաստանում այդ նույն ապրանքատեսակները չեն կարող դուրս մղվել եվրոպական շուկայից, եթե Եվրասիական միությունում այս առումով քաղաքական որոշում չկայացնեն:

«Ժառանգության» փոխնախագահը տնտեսական բացասական զարգացումները պայմանավորում է նրանով, որ Արևմուտքը Հայաստանից այլևս դրական ակնկալինքեր չունի:

«Այլևս Ռուսաստանից է ամբողջովին կախված Հայաստանի և՛ տնտեսությունը, և՛ քաղաքական վերնախավը։ Պարզ է, այն քայլերը, որոնք պետք են Հայաստանին մի փոքր տնտեսություն զարգացնելու համար, այլևս չեն իրականացվելու՝ հաշվի առնելով, թե այս պահին ովքեր են իշխանությունները», - ասաց Մարտիրոսյանը։

Ե՛վ ՀՅԴ պատգամավորը, և «Ժառանգության» փոխնախագահը այդուհանդերձ մի բանում համակարծիք են՝ Կառավարության հստակ տնտեսական քաղաքականություն չունենալու դեպքում, տնտեսական դրական ակնկալիքներ հնարավոր չէ ունենալ:

«Եթե մեր Կառավարությունը շարունակի ջայլամի քաղաքականություն վարել, եթե ներքին համերաշխություն չձևավորվի այս հարցերի շուրջ, մենք, իհարկե, շատ ավելի վատ հետևանքներ կարող ենք ունենալ։ Ես այն, ինչ ասում եմ հիմնավորում եմ կոնկրետ գործողությունների պարագայում, այլ ոչ թե պասիվ վարքագծի», - ասաց Մինասյանը։

Մարտիրոսյանն էլ հավելեց. - «եթե կարողանանք մրցակցություն վերականգնել երկրում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, ինչու չէ, նաև հասարակական դաշտում, ուրեմն շանս կա դեռ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG