Մատչելիության հղումներ

Ադրբեջանը թաքցնում է տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը. Փոխարտգործնախարար


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

«Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։ Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»,- պատասխանելով News.am-ի՝ «Ի՞նչ շարժառիթներով է Ադրբեջանը իր արկածախնդիր գործողություններով սրում իրավիճակը» հարցին՝ հայտարարել է Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը ցավակցություն է հայտնել զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին.- «Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար»,- ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG