Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ. Այսօր ցերեկը չորս ադրբեջանցի է զոհվել


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Այսօր միայն ցերեկային ժամերին ադրբեջանական կողմը կորցրել է երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարավում հայուհու դիպուկ գնդակից զոհվել է ադրբեջանական դիպուկահար խմբի հրամանատար, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ», - փոխանցում է Հովհաննիսյանն ու հավելում. - «Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG