Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք Գյումրիում՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով


Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբը, համաձայնագիրը գյումրեցիների պահանջի բավարարում չէ:

Գյումրիում սկսվում է համաքաղաքային ստորագրահավաք ուղղված Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին: Պահանջը նույնն է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին: Նախաձեռնությունը Գյումրիում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների մի խմբինն է, ասում է Արմեն Ներսիսյանը:

«Մեր կողմից՝ հասարակական ակտիվի կողմից, գեներացնելով հասարակության մեջ առկա տպավորությունները, տրամադրությունները, կարծիքները, մենք որոշեցինք նախաձեռնել համաքաղաքային պահանջագիր-ստորագրահավաք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

Եղած պահանջին ևս մեկ պահանջ է ավելանում․ - «Մենք երկու կետով ենք պահանջը առաջադրել՝ համալրել Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը՝ պարտադիր ամրագրելով հետևյալ կետը․ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները, և սա պետք է ամրագրվի համաձայնագրերում և ոչ ինքնաբուխ հայտարարությունների տեսքով պետք է սա լինի»:

Ներսիսյանն ասում է, որ մինչ օրս իրականացված գործողությունները՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբի,համաձայնագրի ստորագրման մասին է դա իրենց պահանջի բավարարում չէ:

Այսօր իրավիճակը Գյումրիում հարաբերական հանգիստ է, որը, սակայն, կարող է ցանկացած պահի փոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG