Մատչելիության հղումներ

Ալիևի հետ հանդիպմանը Մերկելը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը


Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մերկելն ասել է, որ Ալիևի հետ մտքեր է փոխանակել մի շարք հարցերի շուրջ և, մասնավորապես, քննարկել աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում` Ուկրաինայի հարցը:

«Մենք նաև քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտությունը և այն ներդրումը, որը կարող է անել Եվրամիությունը դրա կարգավորման համար: Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով», -ասել է Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG