Եմենի մայրաքաղաք Սանայում Հութի խմբավորման շիա ապստամբները երեկ հարձակվել են երկրի նախագահի նստավայրի վրա: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարարը։
Ապստամբները նախ գնդակոծել, ապա գրավել են նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադիի նստավայրը։ Ենթադրվում է, որ նախագահն այդ պահին նստավայրում է եղել։ Հաղորդվում է նաև, որ գրոհայինները թալանել են նախագահական նստավայրի զինապահեստը։