Մատչելիության հղումներ

ՀՅԴ. Գյումրիի ոճրի քննությունը և դատը պետք է կայանան ՀՀ տարածքում, ՀՀ օրենքներով


ՀՅ Դաշնակության Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցությունն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետևանքով վիրավորված և 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջև պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։ Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք և կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որևէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը», - ասված է հաղորդագրությունում։

Դաշնակցության Գերագույն մարմինը նաև վերահաստատել է իր ներկայացուցիչների կողմից «նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը». - «Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը և հետագայում նաև՝ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG