Մատչելիության հղումներ

Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը հետաձգվեց


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հետաձգել է այսօր նախանշված ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը:

«Երեկ, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները», - ասված է ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հայտարարությունում։

Հայտարարությունում նաև նշված է, որ խորհրդաժողովը կկայանա մոտ օրերին, իսկ նոր ժամկետի մասին նոր տեղեկատվություն կտրվի։

«Երկրում կուտակված բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ պահանջում են հրատապ, ճիշտ գնահատականներ և հանգուցալուծում: Այս խորհրդաժողովը ոչ միայն մտահոգությունների հարթակ է, այլև հստակ առաջարկությունների և լուծումների, ինչի ականատեսը մենք անպայման կլինենք մոտ ժամանակներս», - հայտարարում է ԲՀԿ առաջնորդի խոսնակը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տարեվերջին հանդես եկավ հունվարի 20-ին խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությամբ՝ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG