Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Դիվերսիայի 8 փորձ, հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել, զոհվել է հայ զինծառայող


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց:

«Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ իր զորակցությունը հայտնելով զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG