Մատչելիության հղումներ

Հարբածության մասին Երանոսյանի խոսքը չի վերաբերել խաղաղ ցուցարարներին

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը (կենտրոնում), Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը (աջից) և ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը (ձախից) Երևանում, արխիվ, 21-ը հունիսի, 2014թ.

Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի խոսքն այն մասին, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել, չեն վերաբերել խաղաղ ցուցարարներին: Այս մասին ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

«Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով», - ասված է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG