Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կհյուրընկալի Հայաստանը: Ծաղկաձորում ապրիլի 18-29-ը աշխարհի շախմատային թիմերից 10 ընտրանի՝ կազմված 5 պատվիրակներից, 9 տուրում կպայքարեն թիմային գավաթի համար:
Նախնական տեղեկությունների համաձայն որակավորվող թիմերը կլինեն Ռուսաստանի ընտրանին, որն այս առաջնության 2013 թվականի հաղթողն է եղել, Չինաստանի հավաքականը, Հունգարիան և Հնդկաստանը, որոնք 2014-ի օլիմպիադայի լավագույն երեք թիմերն են: Աշխարհի թիմային առաջնությանը կմասնակցի նաև կազմակերպիչ ֆեդերացիայի երկիրը՝ Հայաստանը:
Աշխարհի թիմային առաջնությունը միջազգային շախմատային միջոցառում է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ 10 երկրների թիմերի մասնակցությամբ: Մրցող երկրների թիմերը հանդիսանում են շախմատային գերտերություններ: Այս մրցաշարը և շախմատի օլիմպիադան միջազգային ամենակարևոր թիմային մրցաշարերներ են համարվում շախմատի թիմային առաջնություններում:
Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ 2011-ին, իսկ 1997-ին, 2001-ին (մրցաշարը կայացել է Երևանում) և 2005-ին՝ բրոնզ: Աշխարհի թիմային առաջնության դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: