Մատչելիության հղումներ

Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Արման Հարությունյանը զոհվել է հունվարի 17-ին՝ Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում, հակառակորդի կրակոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG