Մատչելիության հղումներ

Քաջարանի բժշկական կենտրոնում քաղաքացիները «հեպատիտ c»-ով են վարակվել


Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ երեկ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն՝ Քաջարանի բժշկական կենտրոն բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիներ բացատրություն են տվել, որ նախքան բժշկական կենտրոն դիմելը «հեպատիտ c» հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ «հեպատիտ c» է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվելէ քրեական գործ` Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG