Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, թե Գյումրիում ռուս զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյումրիում ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի է ունեցել, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության «Կումայրիի» բաժին: