Մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, երեխայի կենսական նշանակության բոլոր օրգանների գործունեությունը նորմայի թույլատրելի սահմաններում է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Նախարարությունից նաև հայտնում են, որ երեկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարվել է 20 րոպե տևողությամբ գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտություն, որը բարեհաջող է անցել: