Մատչելիության հղումներ

Շփման գծում լարվածությունը պահպանվում է


Հայ դիրքապահը սահմանային դիտակետում, արխիվ
Հայ դիրքապահը սահմանային դիտակետում, արխիվ

Պաշտպանության բանակի տվյալների համաձայն, հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց, իսկ հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ հրադադարը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 12000 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ շփման գծում լարվածություն էր նկատվել նաև հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG