Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բախումների համար մեղադրում է իշխանությանը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «բացարձակ անհամարժեք» է գնահատում Հայաստանի իշխանության գործողությունները Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը:

Քիչ առաջ տարածած հաղորդագրությունում Կոնգրեսը պնդում է, որ իշխանության գործողություններին անհամարժեքության հետևանքով է սրվել իրավիճակը՝ հանգեցնելով ժողովրդի և ոստիկանության միջև բախումների։

«Համապատասխան մարմինները, անփութություն ու ոչ կոմպետենտություն դրսևորելով, չկարողացան ժամանակին հայտնաբերել ու ձերբակալել հանցագործին, ինչն անբեկանելի իրավական հիմքեր կտար քննության և դատապարտման ողջ գործընթացն իրականացնել Հայաստանի պատկան մարմինների իրավասության ներքո։ Դրա հետևանքով ստեղծվել է խճճված մի իրավիճակ, որը հարուցել է հանրության իրավացի դժգոհությունն ու անվստահությունը», - նշում է Կոնգրեսը:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժը առաջնային է համարում «գործի քննության և դատավարության կատարյալ թափանցիկության ապահովումը, հանրության հետ հարաբերություններում ուժային մեթոդների բացառումը, և այնպիսի լուծումների փնտրտուքը, որը կբավարարեր ինչպես հանրության արդարացի սպասումները, այնպես էլ՝ կբացառեր կատարված ոճրագործության բացասական անդրադարձը հայ-ռուսական պետական հարաբերությունների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG