Մատչելիության հղումներ

Գյումրիի և Երևանի երեկվա դեպքերի առնչությամբ օմբուդսմենը վարույթ է հարուցել


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած երեկվա իրադարձությունների կապակցությամբ այսօր հարուցել է համապատասխան վարույթներ: Կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները և դրանց կտրվեն իրավական գնահատականներ:

Պաշտպանը 6 կետից բաղկացած իր նախնական գնահատականներում վերահաստատել է՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննի Հայաստանի իրավապահ և դատական համակարգը: «Ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին Հայաստանի գլխավոր դատախազի գրավոր պահանջով», - պնդել է օմբուդսմենը:

Ըստ Կարեն Անդրեասյանի, հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ:

Պաշտպանը Ոստիկանությանը դարձյալ հորդորում է հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG