Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ վիրավորված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, անցած մեկ օրվա ընթացքում փոփոխություններ չեն արձանագրվել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ երեխան դեռ երկու-երեք օր կմնա միացված արհեստական շնչառության ապարատին:
Հիշեցնենք՝ փոքրիկը վիրահատվել է Գյումրիում, իսկ երեք օր առաջ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: