Մատչելիության հղումներ

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ հարգել են Գյումրիի սպանդի զոհերի հիշատակը


Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների, Երևան, 13-ը հունվարի, 2014թ․
Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների, Երևան, 13-ը հունվարի, 2014թ․

«Ռոսիա Մոլոդայա» («Երիտասարդ Ռուսաստան») համառուսաստանյան շարժման ակտիվիստները երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հիշատակը:

Շարժման հաղորդագրության համաձայն՝ դեսպանատան ցանկապատի մոտ ակտիվիստները մոմավառություն են կատարել, ծաղիկներ են դրել, թողել են մանկական խաղալիքներ և «Սգում ենք միասին» գրությամբ պաստառներ:

«Սարսափելի հանցագործությունը Գյումրիում չի կարող որևէ մեկին անտարբեր թողնել: Հայ ժողովուրդը միշտ մեզ համար եղել է եղբայրական», - ասել է, մասնավորապես, շարժման ակտիվիստ Գեորգի Սեմյոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG