Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպելու է աշխատանքային այցով Մոսկվա ժամանող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Նախատեսվում է քննարկել միջազգային շուկայում նավթի գների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև համատեղ ծրագրերը էներգետիկայի, գյուղատնտեսության և արտադրության բնագավառներում։